Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

««Уже» ա­սած ա»

««Уже» ա­սած ա»
09.11.2020 | 23:59

Երբ Հայկ Մա­րու­թյա­նը դար­ձավ Երևա­նի քա­ղա­քա­պետ, ա­ռա­ջին օ­րե­րին «ա­նո­ղո­քա­բար» սկ­սեց պայ­քա­րել ա­պօ­րի­նի շի­նա­րա­րու­թյան դեմ, սա­կայն, մի քա­նի կա­ռույց մեծ աղ­մու­կով քան­դե­լուց հե­տո, այլևս ոչ ոք չլ­սեց ա­պօ­րի­նի շի­նու­թյուն­նե­րի մա­սին։ Դրանք շա­րու­նա­կում են կա­ռուց­վել՝ ի հե­ճուկս «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյան հա­վաս­տիա­ցում­նե­րի։ Ներ­կա­յաց­ված լու­սան­կա­րում պատ­կեր­ված շի­նու­թյու­նը Հա­րավ-արևմտյան Ա-3 թա­ղա­մա­սում է, ըն­դա­մե­նը վեր­ջերս է կա­ռուց­վել, ու դժ­վար չէ նկա­տել, որ ու­ղիղ փո­ղո­ցի մեջ­տե­ղում է։


Ըստ մեր աղ­բյու­րի, այն պատ­կա­նում է Մա­լա­թիա-Սե­բաս­տիա­յի ԼՀԿ-ի կա­ռույ­ցի ղե­կա­վար­նե­րից մե­կին՝ Ա­րա­յիկ Գրի­գո­րյա­նին, ո­րը նաև հա­րա­կից շեն­քե­րի հա­մա­տի­րու­թյան նա­խա­գահն է, իսկ նրա կի­նը՝ թա­ղա­մա­սի ման­կա­պար­տե­զի տնօ­րե­նը։ Ի դեպ, այս հան­գա­ման­քը զայ­րաց­րել է տե­ղի բնակ­չու­թյա­նը, նրանց բո­ղոք­նե­րին քա­ղա­քա­պե­տա­րա­նից ըն­դա­մե­նը հա­կա­դար­ձել են. ««Уже» ա­սած ա»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հ. Գ. Ե­թե «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» օ­րոք կա­ռուց­ված բո­լոր ա­պօ­րի­նի շի­նու­թյուն­նե­րը գու­մա­րենք ի­րար, միևնույն է, ի­րենց «ան­նա­խա­դե­պու­թյամբ» կզի­ջեն վե­րը նշ­վա­ծին, քան­զի երբևէ ան­մի­ջա­պես փո­ղո­ցի վրա չեն կա­ռու­ցել «զոռ­բա­յի» մտ­քով ան­ցա­ծը։

Դիտվել է՝ 5495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ